Բիբլոս Բանկ Արմենիա
«Բիբլոս Բանկ Արմենիան» ունիվերսալ ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է 2007 թվականին՝ լիբանանյան “Byblos Bank SAL”-ի կողմից հայաստանյան «Ինտերնեյշնլ Թրեյդ Բանկ»-ի բաժնետոմսերի 100% ձեռքբերման արդյունքում:
Բանկի առաքելությունն է մատուցել համաշխարհային մակարդակի ծառայություններ հաճախորդներին, ստեղծել հավելյալ արժեք բաժնետերերի համար, ապահովել մասնագիտական ինքնաիրացում աշխատակիցների համար և տնտեսական օգուտներ բերել հասարակությանը, որին այն ծառայում է:
Բանկն ունի 4 մասնաճյուղ Երևանում: 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 35,912,441 հազար ՀՀ դրամ, ակտիվները՝ 135,252,821 հազար ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները՝ 99,340,380 հազար ՀՀ դրամ:
Հայկ Ստեփանյան, Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
Ամիրյան 18/3, Երևան 0002, Հայաստան