Բանկի աշխատակիցների, հաճախորդների ու գործընկերների անունից տրամադրվող գումարը կփոխանցվի առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին։
«Ամանորյա տոները երազանքների իրականացման խորհուրդ ունեն, և այս տարի մենք փորձում ենք օգնել իրականացնել այն երեխաների երազանքները, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ Բիբլոս Բանկ Արմենիայի համագործակցությունը շարունակվում է երկար տարիներ։ Եթե մեր համեստ ներդրումն օգնի, որ մեր երեխաներն ավելի շուտ հաղթահարեն իրենց առողջական խնդիրները, մենք այս նախաձեռնությունը կհամարենք իսկապես ստացված»,- նշեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։
«Մեր երեխաները բազմաթիվ նպատակներ ու նվիրական երազանքներ ունեն։ Եվ այս նախաձեռնությամբ Բիբլոս Բանկ Արմենիան նրանց նվիրում է ամենակարևորը՝ ժամանակ և մեծ ուժ՝ իրենց երազանքների հետևից գնալու։ Այս նվիրատվության շնորհիվ առողջական ծանր խնդիր ունեցող 10-ից ավելի երեխա կստանա կենսական նշանակության դեղորայք»,- ասաց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նախաձեռնության նպատակն է նաև խրախուսել նման քայլերն ու նախագծերը, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ հասանելիություն ստանան որակյալ խնամքի և բուժման։
Հիմնադրամի շահառու փոքրիկների մասնակցությամբ՝ նախաձեռնության մասին պատմող կարճ տեսաֆիլմը կարող եք դիտել այստեղ։
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան պարբերաբար ներդրումներ է կատարում կրթական, մշակութային և երեխաների առողջությանն ուղղված նախագծերում։ Բանկի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։