Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 05.12.2025թ. թիվ 1/455Ա որոշմամբ:
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են, ինչպես հայտը Բանկ ներկայացնելու, այնպես էլ ArmSwiss Mobile հարթակի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման են ներկայացվելու Հայաստանի ֆոնդային բորսա:
Հայտերի ընդունման ժամանակահատված` 18.12.2025թ. 10:00-ից մինչև 31.03.2026թ. ժամը 16:00:
Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասն ուղղվելու է կայուն նախագծերի ֆինանսավորմանը:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱրմՍվիսԲանկ (+37460) 757001, (+37411) 757001 հեռախոսահամարներով:
| Անվանական արժեք | 50,000 ՀՀ դրամ | |
| Տեղաբաշխման ծավալ | 2,843,200,000 ՀՀ դրամ (թողարկման ընդհանուր ծավալը` 7 մլրդ ՀՀ դրամ) | |
| Արժեկտրոնի տոկոսադրույք | 10.25% | |
| Արժեկտրոնի վճարման հաճախականություն | կիսամյակային | |
| Մարման օր | 16.06.2029թ. | |
| Թողարկող | ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ | |
| Տեղաբաշխող | ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ |