Վեց ֆինանսական կառույցներ $300 մլն կներդնեն Հրազդանում AI տվյալների կենտրոն կառուցելու համար

Վեց ֆինանսական կառույցներ $300 մլն կներդնեն Հրազդանում AI տվյալների կենտրոն կառուցելու համար
March 27, 2026

Հրազդանում NVIDIA-ի հզորագույն չիպերով հագեցած կենտրոնի հիմնումը Հայաստանը դուրս է բերում միջազգային տեխնոլոգիական առաջնագիծ՝ մեկ շնչի հաշվով դասելով աշխարհի հինգ խոշորագույն արհեստական բանականության կլաստերների շարքում:

Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ վեց ֆինանսական կառույցներ (Ardshinbank, ACBA Bank, Evocabank, Fast Bank, C‑Quadrat Ampega և Amundi‑ACBA) ստորագրել են սինդիկացված վարկի համաձայնագիր:

 

Firebird AI ընկերությունը կստանա $300 մլն՝ Հրազդանում NVIDIA տեխնոլոգիաների բազայի վրա արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոն կառուցելու համար:

 

Առաջին փուլի ներդրումը կազմում է շուրջ $450 մլն, իսկ նախագծի ընդհանուր արժեքը կհասնի $4 մլրդ-ի: Մինչև 2026 թվականի վերջ նախատեսվում է տեղադրել 50,000 գրաֆիկական պրոցեսոր, այդ թվում՝ 41,000 NVIDIA GB300 չիպեր, որոնց արտահանման թույլտվությունն արդեն տրվել է ԱՄՆ կառավարության կողմից: 

 

Սա Հայաստանը կդասի աշխարհի հինգ խոշորագույն ԱԲ կլաստերների շարքում՝ մեկ շնչի հաշվով:

 

Back to News