Apricot Capital առաջատար ներդրումային ընկերությունը ստացել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի(ISMS) միջազգային հեղինակավոր ISO/IEC 27001:2022 հավաստագիրը։
Հիմնադրման առաջին իսկ օրվանից Apricot Capital-ը գործել է միջազգային լավագույն փորձին համահունչ ամենաբարձր չափանիշներով։2025 թվականին ընկերությունը հաջողությամբ անցել է անկախ աուդիտ, որն իրականացվել է ավստրիական TÜV AUSTRIAկազմակերպության կողմից։ Աուդիտի արդյունքում ընկերությունն արժանացել է տեղեկատվական անվտանգության ոլորտի ամենահեղինակավոր ստանդարտներից մեկի՝ ISO/IEC 27001:2022 հավաստագրի։
«Հպարտ ենք, որ ստացել ենք այս հեղինակավոր հավաստագիրը»,- նշել է Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։ «Այսօրֆինանսական աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաներն առանցքային դեր ունեն, և այդ պատճառով տեղեկատվականանվտանգությունը չափազանց կարևոր է։ ISO/IEC 27001:2022 հավաստագիրը վկայում է, որ մեր ներքին քաղաքականությունները, ընթացակարգերը և վերահսկողական մեխանիզմները համապատասխանում են միջազգային ամենախիստ ստանդարտներին։ Սա ևս մեկվստահության երաշխիք է մեր հաճախորդների և գործընկերների համար, որ նրանց ֆինանսական և անձնական տվյալները պաշտպանվածեն»։
Պարոն Գևորգյանը հավելել է, որ Apricot Capital-ը շարունակելու է պահպանել տեղեկատվական անվտանգության ամենաբարձրչափանիշները՝ պարբերաբար վերանայելով և զարգացնելով իր տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը, ապահովելով վստահելիություն թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ հաճախորդների համար։
Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։