Apricot Capital-ը մասնակցեց 2025 թվականի օգոստոսի 22-ին Երևանում կայացած «Կրիպտոակտիվների Հայկական Համաժողովին», որը կազմակերպել էր Կիլիկիա հայկական բիզնես ակումբը։ Համաժողովի նպատակն էր միավորել պետական, բանկային, ֆինանսական ևտեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում կրիպտոակտիվների ապագան, ինչպես նաև վերջերսընդունված օրենսդրական փոփոխությունները։
Միջոցառման ընթացքում Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը ներկայացրեց ընկերության դիրքորոշումը։ Իր խոսքում նա ընդգծեց, որ նոր ընդունված կարգավորումները Apricot Capital-ի պես լիցենզավորված ընկերությունների համար ճանապարհ են բացում՝ թույլ տալով վերջիններիս իրենց հաճախորդներին ապահով և կարգավորված ձևով հասանելիություն տալ դեպի կրիպտոակտիվներ։ Ըստ Գևորգյանի՝ նման օրենսդրական բարեփոխումները կարևոր քայլ են ոլորտում թափանցիկության բարձրացման, ներդրողների պաշտպանության և կայուն զարգացման ուղղությամբ։
Apricot Capital-ը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ նման կարևոր քննարկում կազմակերպելու համար։
Կրիպտոակտիվների Հայկական Համաժողովը կազմակերպվել էր Apricot Capital-ի, «Արկա» լրատվական գործակալության, Հայաստանի բանկերի միության և 2040 World-ի մասնակցությամբ և աջակցությամբ։