ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ Է ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ Է ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
December 25, 2025

ԱրմՍվիսԲանկը 18.12.2025-31.03.2026թթ. իրականացնում է դրամային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը.

Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 05.12.2025թ. թիվ 1/455Ա որոշմամբ:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են, ինչպես հայտը Բանկ ներկայացնելու, այնպես էլ ArmSwiss Mobile հարթակի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման են ներկայացվելու Հայաստանի ֆոնդային բորսա:

Հայտերի ընդունման ժամանակահատված` 18.12.2025թ. 10:00-ից մինչև 31.03.2026թ. ժամը 16:00:

Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասն ուղղվելու է կայուն նախագծերի ֆինանսավորմանը:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱրմՍվիսԲանկ (+37460) 757001, (+37411) 757001 հեռախոսահամարներով:

 

 Անվանական արժեք50,000 ՀՀ դրամ
 Տեղաբաշխման ծավալ2,843,200,000 ՀՀ դրամ (թողարկման ընդհանուր ծավալը` 7 մլրդ ՀՀ դրամ)
 Արժեկտրոնի տոկոսադրույք10.25%
 Արժեկտրոնի վճարման հաճախականությունկիսամյակային
 Մարման օր16.06.2029թ.
 ԹողարկողԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ
 ՏեղաբաշխողԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ
Back to Blog