Ամանորյա տոներին ընդառաջ ԱրմՍվիսԲանկը «Դարձիր Ձմեռ Պապ» նախաձեռնության շրջանակում իրականացրել է հերթական սոցիալական ծրագիրը՝ իր աշխատակիցների ներգրավմամբ կազմակերպելով տոնական նվերների պատրաստում և փոխանցում Վարդենիսի սահմանամերձ որոշ համայնքների երեխաներին:
Ծրագրի ուշադրության կենտրոնում էին Վարդենիսի սահմանամերձ դարձած հինգ գյուղերի դպրոցական երեխաները, զոհված զինծառայողների և տեղահանված ընտանիքների 30 երեխա, ինչպես նաև Երևանաբնակ անապահով ընտանիքների 50 երեխա։
Նախաձեռնության շրջանակում բոլոր խմբերի երեխաները ստացել են ամանորյա նվերներ և ուշադրություն, իսկ դպրոցները հաակարգիչներ:
Նվերները երեխաներին հանձնվել են անմիջական այցերի միջոցով՝ ապահովելով ջերմ շփում և մարդակենտրոն մոտեցում։
ԱրմՍվիսԲանկում սոցիալական պատասխանատվությունը դիտարկվում է որպես շարունակական հանձնառություն։ Բանկը կարևորում է համայնքներին և հատկապես երեխաներին ցուցաբերվող աջակցությունը՝ հավատալով, որ նման նախաձեռնությունները նպաստում են առավել համերաշխ, կայուն և հույսով լի հասարակության ձևավորմանը։
Ամանորյա այս ծրագիրը ևս մեկ անգամ ընդգծում է ԱրմՍվիսԲանկի աշխատակիցների բարձր սոցիալական պատասխանատվությունն ու ներգրավվածությունը՝ ուղղված հասարակության առավել զգայուն խմբերի աջակցությանն ու բարեկեցության բարձրացմանը։
ԱրմՍվիսԲանկը շարունակելու է իրականացնել սոցիալական ծրագրեր՝ նպաստելով կայուն զարգացմանն ու համայնքներում դրական ազդեցության ստեղծմանը։